ԱԱ-2026. Թուրքիայի հավաքականի հայտացուցակը
ԱԱ-2026. Թուրքիայի հավաքականի հայտացուցակը
03/06/2026 - 10:02

Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված վերջնական հայտացուցակը։

Դարպասապահներ` Ալթայ Բայինդիր («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Մերթ Գյունոկ («Ֆեներբահչե»), Ուգուրջան Չակիր («Գալաթասարայ»)։

Պաշտպաններ` Աբդուլքերիմ Բարդակչի, Էրեն Էլմալի (երկուսն էլ` «Գալաթասարայ»), Չագլար Սոյունջու, Մերթ Մյուլդուր (երկուսն էլ` «Ֆեներբահչե»), Ֆերդի Կադիօղլու («Բրայթոն», Անգլիա), Մերիհ Դեմիրալ («Ալ Ահլի Ջիդա», Սաուդյան Արաբիա), Օզան Կաբակ («Հոֆենհայմ», Գերմանիա), Սամեթ Ակայդին («Ռիեզսպոր»), Զեկի Չելիկ («Ռոմա», Իտալիա)։

Կիսապաշտպաններ` Հական Չալհանօղլու («Ինտեր», Իտալիա), Իսմայիլ Յուկսեկ («Ֆեներբահչե»), Կան Այհան («Գալաթասարայ»), Օրկուն Կյոկչու («Բեշիկթաշ»), Սալիհ Օզջան («Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա)։

Հարձակվողներ` Արդա Գյուլեր («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Բարիս Ալպեր Յիլմազ, Յունուս Ակգյուն (երկուսն էլ` «Գալաթասարայ»), Ջան Ուզուն («Այնտրախտ Ֆրանկֆուրտ», Գերմանիա), Իրֆան Կահվեջի («Կասիմփաշա»), Քենան Յիլդիզ («Յուվենտուս», Իտալիա), Քերեմ Ակթյուրքօղլու, Օգուզ Այդին (երկուսն էլ` «Ֆեներբահչե»)։

Թուրքերը հունիսի 1-ին ընկերական հանդիպում են անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ` հաղթելով 4:0 հաշվով։

Մոնտելայի գլխավորած թիմը հունիսի 7-ին էլ ընկերական հանդիպում կանցկացնի Վենեսուելայի հավաքականի հետ։

Թուրքիայի հավաքականն ԱԱ-2026-ի D խմբում հունիսի 14-ին կմրցի Ավստրալիայի, հունիսի 20-ին` Պարագվայի, իսկ հունիսի 26-ին` ԱՄՆ-ի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026