ԱԱ-2026. Եգիպտոսը մեծ դժվարությամբ ոչ-ոքի գրանցեց Իրանի հետ` դուրս գալով փլեյ-օֆֆ 🎥
ԱԱ-2026-ի G խմբի երրորդ տուրում Եգիպտոսի ազգային հավաքականը ոչ-ոքի (1:1) գրանցեց Իրանի թիմի հետ։
«Փարավոններից» 5-րդ րոպեին հաշիվը բացեց Մահմուդ Սաբերը։ 14-րդ րոպեին իրանցիների պատասխան գնդակը խփեց Ռամին Ռեզայանը։
Նախքան գոլը` 11-րդ րոպեին Իրանի հավաքականի ավագ Մեհդի Թարեմին չէր կարողացել աչքի ընկնել 11-մետրանոցից. Եգիպտոսին փրկել էր դարպասապահ Ուֆա Շոբեիրը։
Ամիր Ղալենոյի գլխավորած թիմից 90+3-րդ րոպեին աչքի ընկավ Շոջա Հալիլզադեն, բայց գլխավոր մրցավար Շիմոն Մարչինյակը խաղից դուրս իրավիճակի պատճառով չեղարկեց դարպասի գրավումը։
Չեղարկված գոլից հետո իրանցիները հաղթանակ կորզելու ևս մեկ ֆանտաստիկ հնարավորություն ունեին, բայց 90+8-րդ րոպեին Սայիդ Էզաթոլահիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին. Եգիպտոսը կարողացավ պահպանել ոչ-ոքի արդյունքը։
G խմբի մյուս խաղում Բելգիայի հավաքականը 5:1 հաշվով ջախջախեց Նոր Զելանդիայի թիմին։
Խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Բելգիա – 5 միավոր
- Եգիպտոս – 5
- Իրան – 3
- Նոր Զելանդիա – 1
Բելգիան ու Նոր Զելանդիան դուրս եկան 1/16 եզրափակիչ։ Իրանը երրորդ տեղը զբաղեցրած լավագույն 8 հավաքականների շարքում այժմ 6-րդ տեղում է ու նույնպես պայքարը շարունակելու հիանալի հնարավորություն է պահպանում։
Նոր Զելանդիան ավարտեց մրցելույթը մրցաշարում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml