ԱԱ-2026. Ավստրալիայի հավաքականի հայտացուցակը 📸
Ավստրալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոնի Պոպովիչը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ` Պատրիկ Բիչ («Մելբուռն Սիթի»), Մեթյու Ռայան («Լևանտե», Իսպանիա), Փոլ Իցո («Ռանդերս», Դանիա)։
Պաշտպաններ` Ազիզ Բեհիչ («Մելբուռն Սիթի»), Ջորդան Բոս («Ֆեյենորդ», Նիդերլանդներ), Քեմերոն Բերգես («Սուոնսի», Անգլիա), Ալեսանդրո Չիրկատի («Պարմա», Իտալիա), Միլոշ Դեգենեկ (ԱՊՕԵԼ, Կիպրոս), Ջեյսոն Ջերիա («Ալբրիեքս Նիգատա», Ճապոնիա), Լուկաս Հերինգթոն («Կոլորադո Ռապիդս», ԱՄՆ), Ջեյքոբ Իտալիանո (ԳԱԿ, Ավստրիա), Հարի Սուտար («Լեսթեր», Անգլիա), Քայ Թրյուին («Նյու Յորք Սիթի», ԱՄՆ)։
Կիսապաշտպաններ` Քեմերոն Դեվլին («Հարթ», Շոտլանդիա), Այդին Հրուստիչ («Հերակլես», Նիդերլանդներ), Ջեքսոն Իրվայն, Քոնոր Մեթքլաֆ (երկուսն էլ` «Սանկտ Պաուլի», Գերմանիա), Էյդեն Օ’Նիլ («Նյու Յորք Սիթի»), Փոլ Օկոն-Էնգսթլեր («Սիդնեյ»)։
Հարձակվողներ` Նեստորի Իրանկունդա («Ուոթֆորդ», Անգլիա), Մեթյու Լեկի («Մելբուռն Սիթի»), Ավեր Մաբիլ («Կաստելիոն», Իսպանիա), Մոհամեդ Տուռե («Նորվիչ», Անգլիա), Նիշան Վելուպիլայ («Մելբուռն Վիքթորի»), Քրիստիան Վոլպատո («Սասուոլո», Իտալիա), Տետե Յենգի («Մաչիդա Զելվիա», Ճապոնիա)։
«Ագեվազները» մայիսի 31-ին ընկերական հանդիպում են անցկացրել` 0:1 հաշվով պարտվելով Մեքսիկայի հավաքականին։
Ավստրալացիները նախքան Մունդիալը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն` հունիսի 6-ին մրցելով Շվեյցարիայի հավաքականի դեմ։
Պոպովիչի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի D խմբում հունիսի 14-ին կհանդիպի Թուրքիային, հունիսի 19-ին` ԱՄՆ-ին, հունիսի 26-ին` Պարագվային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Ավստրալիայի հավաքական, Թոնի Պոպովիչ, Մունդիալ-2026, Քրիստիան Վոլպատո