ԱԱ-2026. Անգլիա – Արգենտինա հանդիպման մրցավարական անձնակազմը 📸
ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչի Անգլիա – Արգենտինա հանդիպման մրցավարական անձնակազմը։
Գլխավոր մրցավար` Իսմայիլ Էլֆաթ (ԱՄՆ)։
Եզրային մրցավարներ` Քորի Փարքեր, Քայլ Աթքինս (երկուսն էլ` ԱՄՆ)։
Չորրորդ մրցավար` Մաուրիցիո Մարիանի (Իտալիա)։
Պահեստային մրցավար` Դանիելե Բիդնոնի (Իտալիա)։
44-ամյա Էլֆաթը Մունդիալ-2026-ում սպասարկել է խմբային փուլի Նիդերլանդներ – Ճապոնիա (2:2), Ուրուգվայ – Իսպանիա (0:1) և 1/8 եզրափակիչի Բրազիլիա – Նորվեգիա (1:2) հանդիպումները։
Անգլիա – Արգենտինա հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Ատլանտայի «Մերսեդես Բենց» ստադիոնում, մեկնարկը` ժամը 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml