ԱԱ որակավորման փուլ. Բրազիլիան ու Ուրուգվայը ջախջախիչ հաղթանակներ տոնեցին🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 16-րդ տուրի շրջանակում Բրազիլիայի հավաքականը Բելու Օրիզոնտիի «Մինեյրան» մարզադաշտում մրցեց Պարագվայի ընտրու դեմ։
«Պենտակամպիոնները» հանդիպման մեծ մասում ունեին տոտալ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Տիտեի սաները մրցակցին ջախջախեն 4:0 հաշվով։
Բրազիլացիների կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռաֆինյան, Ֆիլիպե Կոուտինիոն, Էնթոնին ու Ռոդրիգո Գոյեսը։
Բրազիլիան այս հաղթանակից հետո վաստակեց 39 միավոր և շարունակում է գլխավորել ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլի խմբի մրցաշարային աղյուսակը։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականն արդեն նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր։
Պարագվայը մնաց 13 միավորով և զբաղեցնում է նախավերջին` 9-րդ հորիզոնականը։
Ուրուգվայի հավաքականն էլ սեփական մրցեց Վենեսուելայի ընտրանու դեմ։
Ուրուգվայցիները որևէ հնարավորություն չտվեցին մրցակցին` հաղթելով 4:1 հաշվով։
«Չարուայի» գոլերը խփեցին Ջորջաիան դե Արասկաետան, Ռոդրիգո Բենտանկուրը, Էդինսոն Կավանին ու Լուիս Սուարեսը, իսկ վենեսուելացիների միակ գոլն իր անվան դիմաց գրանցեց Ջոզեֆ Մարտինեսը։
Ուրուգվայի հավաքականը վաստակեց 22 միավոր և Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի շրջանակում զբաղեցնում են 4-րդ հորիզոնականը։
Վենեսուելան, 10 միավորով, վերջինն է` 10-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Բրազիլիայի հավաքական, Էդինսոն-Կավանի, Էնթոնի, Լուիս-Սուարես, Ուրուգվայի հավաքական, Պարագվայի հավաքական, Ջիորջիան դե Արասկետա, Ռաֆինյա-Լիդս, Ռոդրիգո Բենտանկուր, Ռոդրիգո Գոյես, Վենեսուելայի հավաքական, Տիտե, Քաթար-2022, Ֆիլիպե Կոուտինիո