ԱԱ որակավորման փուլ. ԱՄՆ-ի, Կանադայի ու Մեքսիկայի հավաքականները հաղթանակներ տոնեցին
Կայացան աշխարհի 2022 թ. առաջնության Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտու որակավորման փուլի 9-րդ տուրի հանդիպումները։
Ամերիկայի Միցյալ Նահանգների հավաքականը Կոլամբուսում մրցեց Սալվադորի ընտրանու դեմ։
Չնայած Գրեգ Բերալթերի սաները հանդիպման մեծ մասում ունեին տարածքային ու խաղային առավելություն, սակայն ընդամենը մեկ գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը. 52-րդ րոպեին ամերիկացիներին հաղթանակ պարգևեց Էնթոնի Ռոբինսոնը։
Վերոնշյալ հանդիպմանը հանդիպմանը Մեքսիկայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Ճամայկայի ընտրանու դեմ։
Հանդիպան հենց մեկնարկից Խերարդո Տատա Մարտինոյի սաները տիրեցին նախաձեռնությանն ու մեծ առավելություն ունեին, սակայն նախքան ընդմիջման գնալը մեքսիկացիներին չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը։
Նախքան ընդմիջման գնալը տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստներով. կոպիտ խաղի համար 45+2-րդ րոպեին կարմիր քարտով պատժվեց ճամայկացիների պաշտպան Դամիոն Լոուին։
Երկրորդ կեսի մեկնարկում` 50-րդ րոպեին, տանտերերը, ինչպես ամպրոմ անամպ երկնքում, անկյունայինի խաղարկումից հետո Դանիել Ջոնսոնի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։
Ունենալով քանակական առավելություն` Մեքսիկայի հավաքականը տևական ժամանակ չէր կարողանում խփել պատասխան գնդակը, սակայն խաղավերջում «ացտեկները» կարողացան բեկել հանդիպման ընթացքը ու ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցնան հաշվի մեջ. նախ 81-րդ րոպեին աչքի ընկավ Հենրի Մարտինը, ապա 83-րդ րոպեին` Ալեքսիս Վեգան։
Այսպիսով, Տատա Մարտինոյի սաները comeback արեցին ու 2:1 հաշվով ծանր հաղթանակ տոնեցին Ճամայկայի դեմ խաղում։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի որակավորման գոտու առաջատար Կանադայի հավաքականն էլ հյուրընկալվելիս մրցեց Հոնդուրասի ընտրանու դեմ։
Ջոն Հերդմանի սաների համար բավական դժվար հանդիպում ստացվեց, սակայն կանադացիները կարողացան երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
Կանադայի հավաքականի կազմից աչքի ընկավ Ջոնաթան Դևիդը, իսկ հոնդուրասցիների կենտրոնական պաշտպան Դենիլ Մալդոնադոն գրավեց սեփական դարպասը։
Այսպիսով, Կանադան հաղթեց 2:0 հաշվով։
Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտու որակավորման փուլի շրջանակում կայացավ ևս մեկ հանդիպում.
Կոստա Ռիկա 1:0 Պանամա
9-րդ տուրից հետո այս գոտու որակավորման փուլի խումբը ստացավ հետևյալ տեսքը.
- Կանադա – 19 միավոր
- ԱՄՆ – 18 միավոր
- Մեքսիկա – 17 միավոր
- Պանամա – 14 միավոր
- Կոտա Ռիկա – 12 միավոր
- Ճամայկա – 7 միավոր
- Սալվադոր – 6 միավոր
- Հոնդուրաս – 3 միավոր
Հիշեցնենք, որ այս ընտրական գոտուց աշխարհի առաջնության «ուղիղ» ուղեգիր նվաճում են լավագույն 3 հավաքականները, իսկ 4-րդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականը միջմայրցամաքային անցումային հանդիպում անցմացնեկու հնարավորություն է ստանում, որի շրջանակում մրցելու է Օվկեանիայի գոտու որակավորման փուլի հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալեքսիս Վեգա, ԱՄՆ հավաքական, Գրեգ Բերալթեր, Էնթոնի Ռոբինսոն, Խերարդո Մարտինո, Կանադայի հավաքական, Կոստա Ռիկայի հավաքական, Հենրի Մարտին, Ճամայկայի հավաքական, Մեքսիկայի հավաքական, Պանամայի հավաքական, Ջոն Հերդման, Ջոնաթան Դևիդ, Սալվադորի հավաքական, Քաթար-2022