ԱԱԱ. «Ֆլումինենսեն» պայքարից դուրս թողեց «Ինտերին»` մատուցելով խոշոր անակնկալ 🎥

ԱԱԱ. «Ֆլումինենսեն» պայքարից դուրս թողեց «Ինտերին»` մատուցելով խոշոր անակնկալ 🎥

01/07/2025 - 01:00

Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում «Ֆլումինենսեն» Շարլոթի «Բանկ օֆ Ամերիկա» ստադիոնում մրցեց «Ինտերի» դեմ։

Բբրազիլական ակումբը խոշոր անակնկալ մատուցեց ու հաղթեց 2:0 հաշվով։

Ռենատո Գաուշոյի գլխավորած թիմից երրորդ րոպեին աչքի ընկավ Գերման Կանոն, իսկ 90+3-րդ րոպեին` Հերկուլեսը։

Միլանյան գրանդի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 53-րդ րոպեին։

Այսպիսով, «Ֆլումինենսեն» դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Մանչեսթեր Սիթի» – «Ալ Հիլալ» դիմակայության հաղթողի դեմ, իսկ «Ինտերն» ավարտեց մրցելույթը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023