ԱԱԱ. «Ինտեր Մայամին» բաց թողեց երկու գնդակի առավելությունը «Պալմեյրասի» դեմ խաղում 🎥
Աշխարհի ակումբային առաջնության A խմբի վերջին` երրորդ տուրում «Ինտեր Մայամին» մրցեց «Պալմեյրասի» դեմ։
«Ինտեր Մայամին» Տադեո Ալենդեի ու Լուիս Սուարեսի խփած գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ուներ, սակայն բրազիլական ակումբը խաղավերջում կարողացավ հետ բերել կորցրածն ու ոչ-ոքի կորզել` 2:2։
«Պալմեյրասից» աչքի ընկան Պաուլինիոն ու Մաուրիսիոն։ Աբել Ֆերեյրայի սաներն աչքի ընկան համապատասխանաբար 80-րդ և 87-րդ րոպեներին։
A խմբում ևս մեկ հանդիպում է կայացել.
«Պորտու» (Պորտուգալիա) 4:4 «Ալ Ահլի» (Եգիպտոս)
Խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- «Պալմեյրաս» – 5 միավոր
- «Ինտեր Մայամի» – 5
- «Պորտու» – 2
- «Ալ Ահլի» – 2
Այսպիսով, ոչ-ոքիի շնորհիվ «Պալմեյրասը» կարողացավ պահպանել առաջին տեղը և 1/8 եզրափակիչում կմրցի բրազիլական մեկ այլ ակումբի` «Բոտաֆոգոյի» դեմ։ «Ինտեր Մայամին» նույնպես փլեյ-օֆֆ-ում և կհանդիպի «Պարի Սեն-Ժերմենին»։ «Պորտուն» և «Ալ Ահլին» էլ լքեցին պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից