ԱԱԱ. «Բենֆիկան» շանս չի տվել «Օքլենդին»` ջախջախիչ հաղթանակ տանելով 🎥
Աշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բենֆիկան» մրցել է նորզելանդական «Օքլենդ Սիթիի» դեմ։
Պորտուգալական ակումբը շանս չի տվել մրցակցին` ջախջախելով 6:0 հաշվով։
Բրունու Լաժեի գլխավորած թիմից դուբլ են գրանցել Անխել Դի Մարիան ու Լեոնարդո Բարեյրոն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Վանգելիս Պավլիդիսը։
Նշենք, որ 37-ամյա Դի Մարիան մրցաշարում խփել է արդեն երեք գոլ` բոլոր դեպքերում աչքի ընկնելով 11-մետրանոցից։ Նա «Բավարիայի» ֆուտբոլիստներ Մայքլ Օլիսեի ու Ջամալ Մուսիալայի հետ գլխավորում է աշխարհի ակումբային առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հավելենք, որ «Բենֆիկա» – «Օքլենդ» հանդիպումը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով առաջին խաղակեսից հետո մեկ ժամից ավելի ընդհատվել է։
Խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
C խմբի մրցաշարային աղյուսակն այժմ հետևյալ տեսքն ունի.
- «Բավարիա» – 6 միավոր
- «Բենֆիկա» – 4
- «Բոկա Խունիորս» – 1
- «Օքլենդ Սիթի» – 0
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱԱ, Անխել-դի-Մարիա, Աշխարհի ակումբային առաջնություն, բենֆիկա, Բրունու Լաժե, Լեոնարդո Բարեյրո, Վանգելիս Պավլիդիս, Օքլենդ Սիթի