ԱԱԱ. «Ալ Հիլալը» հաղթեց «Պաչուկային» ու շարունակում է պայքարը 🎥
Աշխարհի ակումբային առաջնության H խմբի վերջին` երրորդ տուրում «Ալ Հիլալը» Նեշվիլի «Գեոդիս Պարկ» ստադիոնում մրցեց մեքսիսկական «Պաչուկայի» դեմ։
Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը մրցակցին հաղթեց 2:0 հաշվով։
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Սալեմ Ալ Դավսարին և Մարկոս Լեոնարդոն։
H խմբում ևս մեկ հանդիպում է կայացել.
«Զալցբուրգ» (Ավստրիա) 0:3 «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)
Խմբի մրցաշարային աղյուսակն ստացավ հետևյալ տեսքը.
- «Ռեալ Մադրիդ» – 7 միավոր
- «Ալ Հիլալ» – 5
- «Զալցբուրգ» – 4
- «Պաչուկա» – 0
Այսպիսով, «Ռեալն» ու «Ալ Հիլալը» 1/8 եզրափակիչում են, իսկ «Զալցբուրգը» և «Պաչուկան» լքեցին պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից