Մալինովսկին հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում
Ուկրաինայի հավաքականի ու «Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին հայտնվել է երեք ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Ua.Tribuna.com-ը՝ հղում կատարելով «Футбол 1/2/3» հեռուստաալիքների տնօրեն Ալեքսանդր Դենիսովին, խոսքը «Ինտերի», ՊՍԺ-ի ու «Չելսիի» մասին է։
28-ամյա ֆուտբոլիստն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ ուկրաինսցի կիսապաշտպանին հեղինակավոր Transfermarkt պորտալը ներկա պահին գնահատում է 21 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Ինտեր, Չելսի, ՊՍԺ, Ռուսլան Մալինովսկի, տրանսֆերներ