Մինասյան. «Տարազը չուներ այնքան ռեսուրս, որքան մյուս ակումբները»

Մինասյան. «Տարազը չուներ այնքան ռեսուրս, որքան մյուս ակումբները»

26/10/2021 - 23:16

Հոկտեմբերի 24-ին Ղազախստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Տարազը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Օրդաբասիին»։

Այդ հանդիպումից հետո «Տարազի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է տվել` հեռանալով զբաղեցրած պաշտոնից։

Մինասյանի օրոք «Տարազը» դարձավ մի թիմ, որի հետ հաշվի էր նստում երկրի ցանկացած մրցակից, և սա այնքան էլ սպասելի հանգուցալուծում չեր։

Sports.kz հանրապետական ​​ինտերնետային պորտալի թղթակիցի հետ զրույցում Վարդան Մինասյանը խոսել է առկա խնդիրների, անկումների, ինչպես նաև 2021թ.-ի Ղազախստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոնի մասին:

Պարոն Մինասյան, Ղազախստանի առաջնության ավարտին մնացել է ընդամենը մեկ հանդիպում։ Արդյո՞ք իրավիճակն այնպիսին էր, որ հնարավոր չէր աշխատել մինչև մրցաշարի ավարտը:

– Այո, մնացել է երկու խաղ՝ առաջնությունում և գավաթի խաղարկությունում։ Հասկանալի պատճառներով ես չեմ կարող առավելագույն նվիրում ստանալ խաղացողներից, և ես նրանց չեմ մեղադրում դրա համար:

«Տարազից» բաժանվելու հիմնական պատճառը ակումբի ֆինանսական խնդիրներնե՞րն են դարձել:

– Գիտեք` պրոֆեսիոնալ սպորտում կա երկու մեծ շարժիչ ուժ. առաջինը հավատարմությունն ու հարգանքն է այն ակումբի նկատմամբ, որտեղ խաղում ես, երկրորդ՝ ֆինանսական կողմը։ Այս երկու գործոնները պետք է միասին առկա լինեն՝ արդյունք ստանալու համար։ Գումարած՝ խաղացողների հավակնություններն ու մոտիվացիան, որոնք տարբեր են յուրաքանչյուր խաղացողի համար:

Այժմ` որոշ ժամանակ անց, ի՞նչ եք կարծում` ինչպե՞ս կարողացաք նման տպավորիչ մեկնարկի հասնել «Տարազի» ղեկին և ինչո՞ւ չհաջողվեց մրցաշրջանի ընթացքում պահպանել հավաքած բարձր տեմպը։

– Նախ, թիմը շատ արդյունավետ հավաք անցկացրեց և աստիճանաբար, լավ արդյունքներով, ինքնավստահություն ձեռք բերեցինք, խաղացողները, կարելի է ասել, փոխեցին իրենց մտածելակերպը, բայց երկար ժամանակ պահպանել չստացվեց…

Մեր խաղացողները սկսեցին դուրս մնալ շարքից վնասվածքների պատճառով, քանի որ մրցաշրջանի սկզբում մենք խաղում էինք յուրաքանչյուր երրորդ կամ չորրորդ օրը մեկ, և այս խնդիրը միայն մեզ մոտ չէր։ Պարզապես «Տարազը» չուներ այնքան ռեսուրս, որքան մյուս ակումբները։
Հետո մենք գրեթե ամբողջ առաջնությունը խաղացինք 4 լեգեոներներով, երկար ժամանակ չէինք կարողանում գտնել հինգերորդին, քանի որ ուզում էինք որակյալ հարձակվող վերցնել։ Մեր ակումբի փիլիսոփայությունն էր՝ ավելի շատ հույս դնել մեր սաների վրա:

Ինչ-որ տեղ հոգեբանական հոգնածություն առաջացավ: Բացի այդ, կայունություն ձեռք բերելու համար (մեր թիմը թարմացվել էր 70%-ով), ավելի շատ ժամանակ էր պահանջվում: Ինչ-որ տեղ կային իմ սխալները, հետո՝ ակումբի ֆինանսական այս խնդիրները։ Նույն Պեդրո Էուժենիոյի հեռանալը, ով կարևոր խաղացող էր «Տարազի» համար։

Արդյո՞ք հնարավոր չէր ամռանը կանխել Պեդրո Էուժենիոյի հեռանալը:

– Նրա համար տեղափոխությունը «Աստանա» շատ կարեւոր էր, ուստի ակումբը չխանգարեց:

– «Տարազի» երիտասարդ խաղացողներից ո՞վ, կարող է լուրջ առաջընթաց ունենալ ապագայում։

– Այո, գաղտնիք չէ, որ Ջամբիլի մարզը միշտ լավ խաղացողներ է տալիս։ Այժմ կան նաև շատ երիտասարդ և հեռանկարային տղաներ, ովքեր սկսել են մարզվել և խաղալ առաջին թիմում։ Ամեն ինչ ապագայում կախված կլինի նրանց աշխատասիրությունից, մոտիվացիայից, մտածելակերպից։ Եվ նաև շատ կարևոր է, որ ակումբը շարունակի վստահել իր սաներին:

Ըստ Ձեզ` «Տարազի» 10-րդ հորիզոնականը Ղազախստանի առաջնության մրցաշարային աղյուսակում արդարա՞ցի է:

– Ի՞նչ տեղ կզբաղեցնի «Տարազը»։ Կարծում եմ՝ այս տարի մեկ այլ բան էր կարևոր: Թիմը խիզախ ֆուտբոլ էր խաղում, միշտ բնավորություն էր ցույց տալիս։

Խաղացողները հավատում էին, որ ցանկացած մրցակցի կարելի է հաղթել, երիտասարդ խաղացողները շատ ժամանակ էին ստանում փորձառու կատարողների կողքին խաղալու և մարզվելու համար։ Որոշ փորձառու խաղացողներ դորս եկան նոր մակարդակի: Եվ, ընդհանրապես, ընկերական, սերտ թիմ ունեինք։ Շնորհակալ եմ բոլորին աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի համար։

Ի՞նչ կարծիքի եք չեմպիոնական մրցակցության մասին: Ո՞ր ակումբն էր այս մրցաշրջանում մյուսներից ավելի արժանի Ղազախստանի չեմպիոնի կոչմանը։

-Ո՞ր թիմը կդառնա չեմպիոն։ Չիտեմ։ Ուղղակի պետք է շնորհավորել, քանի որ ոչինչ պատահական չի լինում։ Եթե որևէ ակումբ վերցնում է դառնում է չեմպիոն, նշանակում է, որ այն արժանի էր դրան:

Այժմ ի՞նչ մասնագիտական ծրագրեր ունեք։

– Դեռ պարզ չէ։ Հանգիստ, աշխատանքի վերլուծություն։ Հետո կտեսնենք։
Ես շնորհակալ եմ «Տարազին» թիմում աշխատելու հնարավորության համար։ Շատ շնորհակալ ենք մեր երկրպագուներին ջերմության և լավ էմոցիաների համար, իսկ խաղացողներին մաղթում եմ հաջողություն, առաջընթաց, ամենակարևորը՝ ոչ մի վնասվածք։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023