«Սա դժվար աշխատանք է». Ի՞նչ է ասել Անչելոտին Կումանին Կլասիկոյից հետո

«Սա դժվար աշխատանք է». Ի՞նչ է ասել Անչելոտին Կումանին Կլասիկոյից հետո

26/10/2021 - 00:16

Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում կայացած Էլ Կլասիկոյի շրջանակում «Ռեալ Մադրիդը» 2:1 հաշվով հաղթանակ տոնեց «Բարսելոնայի» նկատմամբ։

Հայտնի է դարձել, թե մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ինչ է ասել «Բարսելոնայի» ղեկին նույն պաշտոնը զբաղեցնող Ռոնալդ Կումանին.

«Սա դժվար աշխատանք է, բայց դու պետք է շարունակես»,- նշել է իտալացի մասնագետը, ում խոսքերը հայտնվել են Cuatro հեռուստաալիքի եթերում։

Ի պատասխան «Պապա Կառլոյի» խոսքերին` Կումանը միայն ժպտացել և հեռացել է։ Այդ մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023