Author Archives: Miqayel

Հայտնի է, թե ով է դառնալու «Ոսկե գնդակը» դափնեկիր

Հոկտեմբերի 30-ին Փարիզի Շաթլե թատրոնում կկայանա «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ մրցանակն ստանալու է «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին։ 36-ամյա ֆուտբոլիստը մրցանակի դափնեկիր կդառնա 8-րդ անգամ, ինչը բացարձակ ռեկորդ է։ Աղբյուրի փոխանցմամբ` «Ինտեր Մայամին» ակումբի ղեկավարության, Մեսսիի և նրա ընտանիքի համար արդեն ամրագրել է դեպի Փարիզ չարտերային […]

«Վինիսիուսը ծաղրածու է և արժանի է ապտակի». Բարսայի տնօրենների խորհրդի անդամ📸🎥

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Բրագային»։ Այդ հանդիպման ընթացքում «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի անդամ Միկել Կամպսը X-ի իր միրոբլոգում սկանդալային գրառում է կատարել` քննադատելով «արքայական» ակումբի հարձակվող Վինիսիուսին. «Սա ռասիզմ չէ։ Նա ծաղրածու է և արժանի է ապտակի, ով անպետք և անիմաստ հնարքներ է կատարում դաշտի կենտրոնում»։ Ճիշտ է` […]

Ռոնալդուի հերթական ֆանտաստիկ բենեֆիսը. Ալ Նասրը գերգոլառատ խաղում հաղթեց Ալ Դուհայիլին🎥

Ասիական Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Ալ Նասրը» E խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Կատարը ներկայացնող «Ալ Դուհայիլի» դեմ։ Հանդիպումն անցավ անչափ գոլառատ պայքարում, որն ավարտվեց «Ալ Նասրի» հաղթանակով` 4:3 հաշվով։ Լուիշ Կաշտրուի թիմից կրկին փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ դուբլի և մեկ ասիստի հեղինակ` օգնելով աչքի ընկնել նաև Անդերսոն Տալիսկային։ Նշենք, որ 2023/24 մրցաշրջանում […]

Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Ջամալ Մուսիալայի ծառայություններով

«Բավարիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, հնարավոր է, մոտ ժամանակներս փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports Deutschland-ը, 20-ամյա ֆուտբոլիստի և «ռեկորդ մայսթերի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին, որի երկարաձգման շուրջ կողմերը դեռևս բանակցություններ չեն վարում։ Աղբյուրի փոխանցմամբ` երիտասարդ ֆուտբոլիստի աշխատավարձը, հավելավճարները ներառյալ, այժմ 9 մլն եվրո է։ «Լավ պայմանագիր […]

Բելինգհեմի հերթական գոլը. Ռեալը համառ պայքարում հաղթեց Բրագային🎥

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բրագայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ պայքար ծավալվեց, որն ավարտվեց «արքայական» ակումբի հաղթանակով` 2:1 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմի գոլերը խփեցին Ռոդրիգոն ու Ջուդ Բելինգհեմը։ Անգլիացի կիսապաշտպանը «սերուցքայինների» շարքերը համալրելուց հետո անցկացրած 12 խաղում խփել է արդեն 11 գոլ։ «Բրագայի» միակ գոլը գրանցվեց […]

Մագուայերն ու Օնանան լռեցնում են քննադատներին. Ման. Յունայթեդը հաղթեց Կոպենհագենին🎥

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» A խմբի շրջանակում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Կոպենհագենի» դեմ։ Կողմերը բավական համառ պայքար ծավալեցին, որն ավարտվեց «կարմիր սատանաների» հաղթանակով` 1:0 հաշվով։ Էրիկ Տեն Հագի թիմին հաղթանակ պարգևեց 72-րդ րոպեին Հարի Մագուայերի խփած միակ գոլը։ Նշենք, որ դանիական ակումբը 90+7-րդ րոպեին խաղը փրկելու հիանալի հնարավորություն էր ստացել, սակայն Ջորդան Լարսոնը […]

Քեյնն ու Մուսիալան առաջնորդում են Բավարիային. «ռեկորդ մայսթերը» հաղթեց Գալաթասարային🎥

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Բավարիան» A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Գալաթասարայի» դեմ։ «Ռեկորդ մայսթերը» հանդիպումը բավական լավ սկսեց, քանի որ արդեն 8-րդ րոպեին Կինգլսի Կոմանը բացեց հաշիվը։ Նախքան ընդմիջում թուրքական ակումբը 30-րդ րոպեին Մաուրո Իկարդիի իրացրած դիպուկ 11-մետրանոցի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։ Ընդհանուր առմամբ էլ, «Գալաթասարայն» առաջին կեսում ուներ խաղային լուրջ առավելություն, սակայն չէր կարողանում իրացնել […]

Ինտերը հաղթեց Զալցբուրգին` ամրապնդելով դիրքերը D խմբում 🎥

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Ինտերը» D խմբի շրջանակում Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Զալցբուրգի» դեմ։ Հանդիպման ընթացքում «ներաձուրիներն» ունեին խաղային և տարածքային առավելություն` հաղթելով 2:1 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմին հաղթանակ պարգևեցին Ալեքսիս Սանչեսի և Հական Չալհանօղլուի գոլերը։ Ավստրիական ակումբի միակ գնդակը խփեց Օսկար Գլուխը։ Միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց ընդմիջմանը։ […]

Էնդի Քերոլի դաշտի կենտրոնից խփած ֆանտաստիկ գոլը 🎥

Ֆրանսիական Լիգա 2-ի 11-րդ տուրում «Ամյենը» հյուրընկալվելիս մրցեց «Անսիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ամյենի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև 34-ամյա անգլիացի անվանի հարձակվող Էնդի Քերոլը, ով 39-րդ րոպեին դաշտի կենտրոնից կատարած ֆանտաստիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրեց 1:1։ Հիշեցնենք, որ Քերոլն առավել հայտնի է «Լիվերպուլի», «Նյուքասլի» և «Վեսթ Հեմի» կազմում ունեցած մրցելույթների շնորհիվ։ […]

Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում կայանալիք «Ինտեր» – «Զալցբուրգ» հանդիպումից առաջ տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ «ներաձուրիների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին։ Լրագրողներից մեկը 34-ամյա ֆուտբոլիստին հարցրել է` արդյո՞ք վերջինս ցանկանում է կարիերան շարունակել «Ինտերի» կազմում, որին նա պատասխանել է հետևյալ կերպ. «Թե՛ այս քաղաքում և թե՛ ակումբի կազմում ինձ հիանալի եմ զգում։ […]

1 529 530 531 532 533 1,925