Author Archives: Miqayel

Եվրոպական գրանդը պատրաստ է Սպերցյանի տրանսֆերի համար վճարել 20 մլն եվրո

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։ «РБ Спорт»-ի հաղորդմամբ` փարզիյան ակումբը հետաքրքրված է 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և պատրաստ է նրա տրանսֆերը գնել 20 միլիոն եվրոյով։ Այդուհանդերձ, «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին չի ցանկանում ակումբի սանին բաց թողնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ 2024 թ. ամռանը «Պարի Սեն-Ժերմենը» «Կրասնոդարի» հետ […]

Սալահը գերազանցել է Ռունիի տպավորիչ ռեկորդը 📸

Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրոմ «Լիվերպուլը» հյուրընկալվելիս ոչ-ոքի` 3:3 է գրանցել «Նյուքասլի» հետ։ Մերսիսայդյան ակումբի կազմում այդ խաղում դուբլի և ասիստի հեղինակ է դարձել Մոհամեդ Սալահը։ Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ եգիպտոսցի ֆուտբոլիստն Անգլիայի առաջնությունում արդեն 37-րդ անգամ է մեկ խաղում դառնում ինչպես գոլի, այնպես էլ գոլային փոխանցման հեղինակ։ Այդ ցուցանիշով Սալահը գերազանցել […]

21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներն` ըստ talkSPORT-ի

Հեղինակավոր talkSPORT պարբերականը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որին հաջորդ են «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր և «Բարսելոնայի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինիոն։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Չելսին ֆանտաստիկ խաղով ջախջախել է Սաութհեմփթոնին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Չելսին» մրցակցի դաշտում մրցել է «Սաութհեմփթոնի» դեմ։ Լոնդոնյան գրանդը հերթական ֆանտաստիկ հանդիպումն է անցկացրել և մրցակցին ջախջախել 5:1 հաշվով։ «Ազնվականներից» մեկական գոլ են խփել Աքսել Դիսասին, Քրիստոֆեր Նկունկուն, Նոնի Մադուեկեն, Քոուլ Պալմերն ու Ջեյդոն Սանչոն։ «Սրբերից» աչքի է ընկել Ջո Արիբոն։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում տարավ երրորդ անընդմեջ […]

Թրիլեր «Սեյնթ Ջեյմս Պարկում». Լիվերպուլն ու Նյուքասլը գերգոլառատ ոչ-ոքի են գրանցել 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Լիվերպուլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցել է «Նյուքասլի» դեմ։ Գերգոլառատ պայքարում կողմերը չեն պարզել հաղթողին. գրանցվել է 3:3 հաշիվը։ «Կաչաղակները» Ալեքսանդր Իսակի և Էնթոնի գորդոնի գոլերի շնորհիվ հաղթում էին նախ 1:0, ապա` 2:1 հաշվով, սակայն Մոհամեդ Սալահը դուբլ է ձևակերպել և առաջ մղել «Լիվերպուլին»։ Եգիպտոսցի վինգերն Անգլիայի ընթացիկ առաջնությունում […]

Իսպանիայի գավաթ. Վիլյառեալն ու Ժիրոնան սենսացիոն պարտություններ են կրել 🎥

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցել է 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Պոնտևեդրայի» դեմ։ «Դեղին սուզանավն» անչափ անհաջող հանդիպում է անցկացրել և պարտվել 0:1 հաշվով։ Միակ գոլը 87-րդ րոպեին խփել է Դալիսոն դե Ալմեյդան։ «Ժիրոնան» նույնպես սենսացիոն պարտություն է կրել 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբից և չի կարողացել հաղթահարել «Լոգրոնեսի» արգելքը։ Լոգրոնիո քաղաքը ներկայացնող ակումբը Լա […]

Գերմանիայի գավաթ. Քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները

Գերմանիայի գավաթի խաղարկությունում կայացել են 1/8 եզրափակիչի հանդիպումները. «Յան Ռեգենսբուրգ» 0:3 «Շտուտգարտ» «Արմինիա» 3:1 «Ֆրայբուրգ» «Վերդեր» 1:0 «Դարմշտադտ» «Բավարիա» 0:1 «Բայեր» «Քյոլն» 2:1 «Հերտա» «Վոլֆսբուրգ» 3:0 «Հոֆենհայմ» «Լայպցիգ» 3:0 «Այնտրախտ» «Կարլսռուհե» 2:2 (11 մ – 4:5) «Աուգսբուրգ» Այսպիսով, պայքարը շարունակում են «Շտուտգարտը», «Ֆրայբուրգը», «Վերդերը», «Բայերը», «Քյոլնը», «Վոլֆսբուրգը», «Լայպցիգն» ու «Աուգսբուրգը»։ Մրցաշարի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կայանալու […]

Բիչախչյանի գոլն օգնել է թրիլերային հաղթանակ տանել Պոգոնին 🎥

Լեհաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Պոգոնը» սեփական դաշտում թրիլերային խաղում 4:3 հաշվով հաղթել է «Զագլեմբեին»։ Տանտերերի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը 24-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրեց 2:0։ Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 18 խաղում խփել է 3 գոլ, կատարել 4 ասիստ։ Նշենք, որ հանդիպման ընթացքում […]

Բարսեղյանը շարունակում է ճախրել! հայ ֆուտբոլիստի դուբլը Սլովանի կազմում 🎥

Սլովակիայի Nike Liga-ի 12-րդ տուրից հետաձգված խաղում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 6:0 հաշվով վստահ հաղթանակ հարավ «Կոմարնոյին»։ Տանտերերից հերթական արդյունավետ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարեղյանը, որը դարձավ դուբլի հեղինակ և խփեց իր թիմի առաջին երկու գոլերը։ 31-ամյա ֆուտբոլիստը 14 գոլով լավագույն ռմբարկուների առաջատրն է։ Նշենք, որ Բարսեղյանը նախորդ մրցաշրջանում Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու […]

Արսենալը շարունակում է տպավորել` հաղթելով նաև «Մանչեսթեր Յունայթեդին» 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Արսենալը» սեփական դաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ «Զինագործները» գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ունեին լուրջ առավելություն և հաղթեցին 2:0 հաշվով։ Միկել Արտետայի գլխավորած թիմից աչքի ընկան Յուրիեն Թիմբերն ու Վիլիամ Սալիբան։ Լոնդոնյան ակումբը 28 միավորով երկրորդ տեղում է, «Մանչեսթեր Յունայթեդը» 11-րդն է և վաստակել է 19 միավոր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

1 159 160 161 162 163 1,873