Author Archives: Miqayel

Մխիթարյանը հոբելյանական նվաճման է հասել

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Պարմային»։ «Ներաձուրիների» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը երկու ասիստ և օգնել աչքի ընկնել խաղընկերներ Ֆեդերիկո Դիմարկոյին ու Նիկոլո Բարելային։ Trnasfermarkt-ը հայտնում է, որ 35-ամյա ֆուտբոլիստն ակումբային մակարդակում կատարել է 150-րդ գոլային փոխանցումը։ Հայ ֆուտբոլիստը Դորտմունդի […]

Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ կմտնի Գոռ Սահակյանը

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության դեկտեմբերի 9-ի մրցումային օրը Հայաստանի թիմից պայքարի մեջ կմտնի Գոռ Սահակյանը։ 21-ամյա ծանրորդը հանդես կգա 73 կգ քաշային կարգում ու երկամարտում նախնական պատվիրել է 345 կգ։ Այդ քաշային կարգի A խմբի մցումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին։ Հիշեցնենք, որ Սահակյանը 67 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի կրկանկի չեմպիոն […]

Բոտաֆոգոն 29 տարի անց դարձել է Բրազիլիայի չեմպիոն 🎥

Բրազիլական Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում, «Բոտաֆոգոն» ընդունել է «Սան Պաուլոյին» և հաղթել 2:1 հաշվով։ Արթուր Ժորժեի գլխավորած թիմը հաղթական գոլը խփել է 90+2-րդ րոպեին. աչքի է ընկել Գրեգորեն։ «Բոտաֆոգոյից» մեկ գոլ էլ խփել է Ժեֆերսոն Սավարինոն։ «Գլոռիոսոն» միավորների քանակը հասցրել է 79-ի և պատմության մեջ երրորդ անգամ դարձել երկրի չեմպիոն։ Նախորդ անգամ «Բոտաֆոգոն» չեմպիոնի […]

Անհավանական թրիլեր Մադրիդում. Ատլետիկոն ֆանտաստիկ comeback արեց Սևիլիայի դեմ խաղում 🎥

Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական դաշտում մրցեց «Սևիլիայի» դեմ։ Հանդիպումն անցավ պարզապես անհավանական ու թրիլերային սցներով, որն ավարտվեց «հնդկացիների»` 4:3 հաշվով հաղթանակով։ Հաշիվը 10-րդ րոպեին բացեց «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը, սակայն հյուրերը ոչ միայն խփեցին պատասխան գոլն, այլև ընդջման գնացին հաղթողի կարգավիճակում. աչքի ընկան Դոդի Լուկեբակիոն ու Այզեկ Ռոմերոն։ 57-րդ րոպեին […]

Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ նվաճեց 🎥

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Մրցումային երրորդ օրն Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։ Եվրոպայի գործող չեմպիոնը գրանցեց երկամարտի 205 կգ (85+120) արդյունքը։ 19-ամյա ծանրորդը նաև փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժություն, իսկ պոկում վարժությունից հետո միայն 12-րդն էր։ Նշենք, որ նախորդ օրը Հայաստանից պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել […]

Թրիլեր Լոնդոնում! Չելսին ֆանտաստիկ comeback արեց Տոտենհեմի դեմ խաղում 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Չելսին» լոնդոնյան դերբիում հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 11-րդ րոպեին տանտերերը երկու գնդակի առավելություն ստացան. աչքի ընկան Դոմինիկ Սոլանկեն ու Դեյան Կուլուսևսկին։ Երկու դեպքում էլ «ազնվականների» կազմից արդյունավետ սխալ թույլ տվեց իսպանացի պաշտպան Մարկ Կուկուրելիան։ Թվում էր, թե «խթանները» հեշտ հաղթանակ կտանեն, բայց […]

Կուկուրելիայի մղձավանջը! Երկու արդյունավետ սխալ 5 րոպեում 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Չելսին» լոնդոնյան դերբիում մրցում է «Տոտենհեմի» դեմ։ Հանդիպման մեկնարկն «ազնվականների» պաշտպան Մարկ Կուկուրելիայի համար իսկական մղձավանջ դարձավ։ Իսպանացի ֆուտբոլիստը 5-րդ և 10-րդ րոպեներին արդյունավետ երկու սխալ թույլ տվեց, իսկ մրցակցի ֆուտբոլիստներ Դոմինիկ Սոլանկեն ու Դեյան Կուլուսևսկին դարձան գոլի հեղինակ։ Կուկուրելիա երկու դրվագում էլ խաղակոշիկների պատճառով սայթաքել է և կորցրել գնդակը։ […]

Արսենալը թանկարժեք միավորներ կորցրեց Ֆուլհեմի դեմ խաղում 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Արսենալը» «Քրեյվեն Քոթեջ» մարզադաշտում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ «Զինագործները», չնայած հանդիպման մեծ մասում ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց «Ֆուլհեմի» հարձկավող Ռաուլ Խիմենեսը, իսկ Միկել Արտետայի գլխավորած թիմի պատասխան գոլը 52-րդ րոպեին խփեց Վիլիամ Սալիբան։ «Արսենալը» 29 […]

Ռեալը տպավորում է` խոշոր հաշվով հաղթելով Ժիրոնային 🎥

Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Ժիրոնայի» դեմ։ «Արքայական» ակումբը վստահ հանդիպում անցկացրեց և հաղթեց 3:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից աչքի ընկան Ջուդ Բելինգեմը, Արդա Գյուլերն ու Կիլիան Մբապեն։ «Ռեալը» վաստակեց 36 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Մադրիդյան գրանդն առաջատար «Բարսելոնայից» հետ 2 միավորով և մեկ հանդիպում էլ քիչ է […]

Թրիլեր Սևիլիայում. Բարսելոնան 90+4-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը Բետիսի դեմ խաղում 🎥

Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Բետիսի» դեմ։ Ծանրագույն պայքարում կողմերը ոչ-ոքի գրանցեցին. հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։ «Բլաուգրանայից» աչքի ընկան Ռոբերտ Լևանդովսկին ու Ֆերան Տորեսը։ «Բետիսի» գոլերը խփեցին Ջովանի Լո Չելսոն ու Ասանե Դիաոն։ Վերջինս աչքի ընկավ 90+4-րդ րոպեին և փրկեց իր թիմին պարտությունից։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 38 միավորով շարունակում է գլխավորել […]

1 157 158 159 160 161 1,873