ՊՍԺ-ն  պատրաստ է վաճառել Նեյմարին` թիմում շեշտը դնելով Մբապեի և Մեսսիի վրա

ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին` թիմում շեշտը դնելով Մբապեի և Մեսսիի վրա

08/01/2023 - 13:19

ՊՍԺ-ն 2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դիտարկում է վաճառել Նեյմարին:

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, ֆրանսիական ակումբը ցանկանում է որոշակի փոփոխությունների ենթարկել սպորտային նախագիծը՝ թիմում գլխավոր դերերը տալով Լիոնել Մեսսիին, ում հետ պայմանագիրը շուտով կերկարաձգվի, և Կիլիան Մբապպեին, ում փարիզեցիները մտադիր են ամեն գնով պահել թիմում։

Բացի այդ, ակումբը ցանկանում է նվազեցնել աշխատավարձերի բյուջեն։

Աղբյուրի փոխանցմամբ` եթե «Պարի Սեն-Ժերմենը» որոշի վաճառել Նեյմարին, ապա նրա տրանսֆերի դիմաց հավանական գնորդներից կպահանջի նվազագույնը է 100 մլն եվրո, սակայն ինքը՝ բրազիլացի ֆուտբոլիստը, չի ցանկանում հեռանալ փարզիյան ակումբից։

30-ամյա ֆուտբոլիստի վաճառքին կարող է խոչընդոտել նաև նրա բարձր աշխատավարձը,որը տարեկան կազմում է 40 մլն եվրո։

Նշենք, որ ՊՍԺ-ի և Նեյմարի մեջ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, որն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

Նախորդ ամռանը ՊՍԺ-ն արդեն փորձել է վաճառել Նեյմարին, սակայն, ի վերջո, ֆուտբոլային խորհրդական Լուիս Կամպուշը որոշել է նրան պահել թիմում։

Հիշեցնենք, որ Նեյմարը փարիզյան ակումբի շարքերը համալրել է 2017 թ. օգոստոսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 165 հանդիպում` դառնալով 115 գոլի և 73 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023