Վերլուծություն

Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված Կառլո Անչելոտիի ու Պեպ Գվարդիոլայի թոփ-5 տրանսֆերներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված արտասահմանյան ակումբներում հայ ֆուտբոլիստների` տուգանայինից խփած ամենաշքեղ գոլերին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Blurb

Մրցաշարային աղյուսակներ


Մերսիսայդը կապույտ է. Էվերթոնը հաղթեց Լիվերպուլին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետաձգված խաղում կայացավ մերսիսայդյան հերթական դերբին, որի շրջանակում «Էվերթոնը» «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։

Հանդիպումն անցավ անչափ լարված և համառ պայքարում։ «Լիվերպուլը», ունենալով խաղային լուրջ առավելություն, այդպես էլ չգտավ մրցակցի դարպասը տանող ճանապարհը, իսկ «իրիսները» շատ լավ օգտագործեցին իրենց գոլային պահերն ու հաղթեցին 2:0 հաշվով։

Շոն Դայչի թիմի գոլերը խփեցին Ջարեդ Բրանթվեյթն ու Դոմինիկ Կալվերտ-Լյուինը։

Այս հաղթանակից հետո «Էվերթոնը» վաստակեց 33 միավոր և զբաղեցնում է 16-րդ տեղը։ «Լիվերպուլը», 74 միավորով, մնաց երկրորդ տեղում։ Յուրգեն Կլոպի թիմը առաջնության առաջատար «Արսենալից» հետ է մնում 3 միավորով։ Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 73 միավորով երրորդն է, սակայն մանկունյական ակումբը, մրցակիցներկ համեմատ, երկու հանդիպում քիչ է անցկացրել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ՊՍԺ-ն շարունակում է վստահ մրցելույթները` խոշոր հաշվով հաղթելով Լորյանին 🎥

Ֆրանսիական Լիգա 1-ի 29-րդ տուից հետաձգված խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Լորյանի» դեմ։

Փարիզյան ակումբը հերթական վստահ հանդիպումն անցկացրեց և հաղթեց 4:1 հաշվով։

Լուիս Էնրիկեի թիմից դուբլի հեղինակ դարձան Ուսման Դեմբելեն ու Կիլիան Մբապեն։ «Լորյանի» գոլը խփեց Մոհամեդ Բամբան։

«Պարի Սեն-Ժերմենը» վաստակեց 69 միավոր և գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։ «Լորյանը», 26 միավորով, 17-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Եվրո-2024-ը սպասարկող մրցավարների անունները

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է այն մրցավարների ցանկը, ովքեր սպասարկելու են Եվրո-2024-ի հանդիպումները։

Աշխատելու են հետևյալ գլխավոր մրցավարները.

Սլավկո Վինչիչ (Սլովենիա)

Մարկո Գուիդա (Իտալիա)

Արթուր Դիաշ (Պորտուգալիա)

Դանիել Զիբերթ (Գերմանիա)

Իշտվան Կովաչ (Ռումինիա)

Իվան Կռուժլյակ (Սլովակիա)

Ֆրանսուա Լետեսյե (Ֆրանսիա)

Դանի Մաքելի (Նիդերլանդներ)

Հալիլ Մելեր (Թուրքիա)

Գլեն Նյուբերգ (Շվեդիա)

Մայքլ Օլիվեր (Անգլիա)

Դանելե Օրսատո (Իտալիա)

Էնթոնի Թեյլոր (Անգլիա)

Կլեման Տյուրպեն (Ֆրանսիա)

Շիմոն Մարչինյակ (Լեհաստան)

Խեսուս Խիլ Մանսանո (Իսպանիա)

Ֆելքիս Ցվայեր (Գերմանիա)

Սանդրո Շերեր (Շվեյցարիա)

Ֆակունդո Տելիո (Արգենտինա)

Մրցաշարում կաշխատեն հետևյալ եզրային մրցավարները.

Ստյուարտ Բյորթ (Անգլիա)

Դեն Քուկ (Անգլիա)

Գարի Բեսվիկ (Անգլիա)

Ադամ Նան (Անգլիա)

Սիրիլ Մունյե (Ֆրանսիա)

Մեհդի Ռահմունի (Ֆրանսիա)

Բենժամին Պաժե (Ֆրանսիա)

Նիկոլա Դանո (Ֆրանսիա)

Յան Զայդել (Գերմանիա)

Ռաֆայել Ֆոլթին (Գերմանիա)

Շտեֆան Լուպ (Գերմանիա)

Մարկո Ախմյուլեր (Գերմանիա)

Ֆիլիպո Մելի (Իտալիա)

Ջորջիո Պերետի (Իտալիա)

Չիրո Կարբոնե (Իտալիա)

Ալեսանդրո Ջիալատինի (Իտալիա)

Հեսել Ստեգստրա (Նիդերլանդներ)

Յան դե Վրիս (Նիդերլանդներ)

Տոմաշ Լիստկևիչ (Լեհաստան)

Ադամ Կուպսիկ (Լեհաստան)

Պաուլու Սոարեշ (Պորտուգալիա)

Պեդրու Ռիբեյրու (Պորտուգալիա)

Վասիլե Ֆլորին Մարինեսկու (Ռումինիա)

Միհայի Օվիդիու Արտենե (Ռումինիա)

Բրանիսլավ Հանցկո (Սլովակիա)

Յան Պոզոր (Սլովակիա)

Տոմաժ Կլանչնիկ (Սլովենիա)

Անդրաժ Կովաչիչ (Սլովենիա)

Դիեգո Բարբերո Սևիլիա (Իսպանիա)

Անխել Նևադո Ռոդրիգես (Իսպանիա)

Մահբուդ Բեյգի (Շվեդիա)

Անդրեաս Սյոդերքվիստ (Շվեդիա)

Շտեֆան դե Ալմեյդա (Շվեյցարիա)

Բեկիմ Զոգայ (Շվեյցարիա)

Մուստաֆա Էմրե Էյսոյ (Թուրքիա)

Կերեմ Էրսոյ (Թուրքիա)

Գաբրիել Չադե (Արգենտինա)

Էզեկիել Բրայլովսկի (Արգենտինա)

VAR համակարգի պատասխանատուներ կլինեն հետևյալ մրցավարները.

Ստյուարտ Ատվել, Դևիդ Քութ (երկուսն էլ` Անգլիա)

Ժերոմ Բրիսար, Վիլի Դելաժո (երկուսն էլ` Ֆրանսիա)

Բաստիան Դանկերտ, Քրիստիան Դինգերտ, Մարկո Ֆրից (բոլորը` Գերմանիա)

Մասիմիլիանո Իռատի, Պաոլո Վալերի (երկուսն էլ` Իտալիա)

Բարտոշ Ֆրանկովսկի, Տոմաշ Կվիատկովսկի (երկուսն էլ` Լեհաստան)

Տիագու Մարտինշ (Պորտուգալիա)

Կատալին Պոպա (Ռումինիա)

Նեյց Կայտազովիչ (Սլովենիա)

Ալեխանդրո Խոսե Էրնանդես Էրնանդես, Խուան Մարտինես Մունուերա (երկուսն էլ` Իսպանիա)

Ֆեդայի Սան (Շվեյցարիա)

Ալպեր Ուլուսոյ (Թուրքիա)

Որպես չորրորդ պաշտոնյա` աշխատելու են հետևյալ մրցավարները.

Իրֆան Պելյտո, Սենադ Իբրիշիմբեգովիչ (երկուսն էլ` Բոսնիա և Հերցեգովինա)

Դոնատաս Ռումսաս, Ալեքսանդր Ռեյդաս (երկուսն էլ` Լիտվա)

Սերդար Գոզուբույուկ, Յոհան Բալդեր (երկուսն էլ` Նիդերլանդներ)

Էսպեն Էսկոս, Յան Էրիկ Էնգան (երկուսն էլ` Նորվեգիա)

Ռադե Օբրենովիչ, Ռադե Պրապրոտնիկ (երկուսն էլ` Սլովենիա)

Միկոլա Բալակին, Ալեքսանդր Բերկուրտ (երկուսն էլ` Ուկրաինա)

Հավելենք, որ մրցաշարը կայանալու է Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ավստրիայի հավաքականի մարզիչը հաստատել է, որ Բավարիան կապվել է իր հետ

Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հաստատել է, որ «Բավարիան» կապվել է իր հետ.

««Բավարիայից» կապվել են ինձ հետ, և ես այդ մասին հայտնել եմ Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիային։

Այժմ ես կենտրոնացած եմ միայն Ավստրիայի հավաքականի ու Եվրո-2024-ի վրա։

Եթե «Բավարիայից» առաջարկ ստանամ, ինքս ինձ կհարցնեմ` արդյո՞ք ցանկանում եմ տեղափոխվել այնտեղ»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» գլխավոր մարզչի պաշտոնում Թոմաս Տուխելին փոխարինելու հարցում բանակցություններ է վարել Ռանգնիկի հետ։ Այժմ Ռանգնիկը մյունխենյան ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն է։

65-ամյա մասնագետը 2022 թ. հուլիսից գլխավորում է Ավստրիայի հավաքականը, որի ղեկին պատրաստվում է մասնակցել Եվրո-2024-ին։ Ավստրիացիները մրցաշարում ընդգրկված են D խմբում և մրցելու են Ֆրանսիայի, Նիդերլանդների ու Լեհաստանի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Նյուքասլը ՄՅՈՒ-ից իր սպորտային տնօրենի համար խոշոր գումար է պահանջում

«Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է «Նյուքասլի» սպորտային տնօրեն Դեն Էշվորթի ծառայություններով։

53-ամյա ֆունկցիոներն այս տարվա փետրվարին լքել է «կաչաղակների» շարքերը, սակայն մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր ունի ակումբի հետ։

The Telegraph-ը գրում է, որ «կարմիր սատանաները» անգլիացի մասնագետի հետ պայմանագիր կնքելու համար «Նյուքասլին» առաջարկել է 2 մլն ֆունտ ստերլինգ։ «Նյուքասլը» Էշվորթի տեղափոխության համար «Բրայթոնին» 2022 թ. մայիսին հենց այդքան գումար է վճարել է։

Այդուհանդերձ, «Նյուքասլի» ղեկավարներն Էշվորթի համար պահանջում են 15 մլն ֆունտ ստերլինգ, որին հավելավճարների տեսքով պետք է ավելանա ևս 5 միլիոն ֆունտ։

Սպասվում է, որ «Յունայթեդը» պատրաստ է բարելավել իր առաջարկը` Էշվորթի հետ ամռանը պայմանագիր կնքելու համար։ Ցանկացած դեպքում, մանկունյական ակումբում ակնկալում են, որ «կաչաղակները» տարեվերջին կնվազեցնեն ֆինանսական պահանջները։

Ավելացնենք, որ Դեն Էշվորթն անգլիական ֆուտբոլի ամենահայտնի ֆունկցիոներներից մեկն է։ Վերջինս 2013-2018 թթ. Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայում զբաղեցրել է Զարգացման գծով տնօրենի պաշտոնը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բիլբաոյի Ատլետիկի լեգենդը հեռանալու է ակումբից

Բիլբաոյի «Ատլետիկի» ավագ և առաջատար Իկեր Մունիայինը հայտարարել է, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից.

«Դու լավագույն բանն ես իմ կյանքում, բայց այժմ, իմ սեր, հեռանալու ժամանակն է»,- նշել է 31-ամյա ֆուտբոլիստը, որի խոսքը մեջբերում է բասկյան ակումբի մամուլի ծառայությունը։

Իկեր Մունիայինը «Ատլետիկի» համակարգում հանդես է գալիս 2005 թվականից։ Նա ակումբի հիմնական թիմում նորամուտը նշել է 2009 թ. հունիսի 30-ին։ Մունիայինը «Ատլետիկի» պատմության ամենաշատ հանդիպում (557) անցկացրած ֆուտբոլիստն է։ Կիսապաշտպանն ակումբի կազմում դարձել է 75 գոլի և 70 գոլային փոխանցման հեղինակ։ Մունիայինը «Ատլետիկի» հետ երկու անգամ դարձել է Իսպանիայի Սուպերգավաթակիր, մեկ անգամ` գավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ԱՊԼ-ի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականն` ըստ Ֆաբրեգասի 🎥

«Արսենալի» և «Չելսիի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը Mail Sport-ի հետ հարցազրույցի ժամանակ ներկայացրել է իր վարկածով անգլիական Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը.

Դարպասապահ – Դևիդ Սիմեն («Արսենալ», «Մանչեսթեր Սիթի»)

Պաշտպաններ – Էշլի Քոուլ («Արսենալ», «Չելսի»), Ջոն Թերի («Չելսի»), Ռիո Ֆերդինանդ («Վեսթ Հեմ», «Լիդս», «Մանչեսթեր Յունայթեդ», ՔՊՌ), Կայել Վոլքեր («Տոտենհեմ», «Մանչեսթեր Սիթի»)

Կիաապաշտպաններ – Պատրիկ Վիեյրա («Արսենալ», «Մանչեսթեր Սիթի»), Սթիվեն Ջերարդ («Լիվերպուլ»), Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ»), Դավիդ Սիլվա/Կևին դե Բրույնե (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»)

Հարձակվողներ – Թիերի Անրի («Արսենալ»), Դիդիե Դրոգբա («Չելսի»)

Սեսկ Ֆաբրեգասը Պրեմիեր լիգայում 344 խաղում խփել է 50 գոլ, կատարել 117 գոլային փոխանցում։ Նա Անգլիայի առաջնության պատմության երկրորդ լավագույն ասիստենտն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Արսենալն անհավանական է! «զինագործները» ջախջախեցին Չելսիին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետաձգված խաղում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։

«Զինագործները» հերթական փայլուն հանդիպումն անցկացրին` «ազնվականներին» ջախջախելով 5:0 հաշվով։

Միկել Արտետայի թիմից դուբլի հեղինակ դարձան Կայ Հավերցն ու Բեն Ուայթը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լեանդրո Տրոսարդը։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 77 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Չելսին», 47 միավորով, 9-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հենրիխ Մխիթարյանի ու թիմակիցների զվարճալի պարը Միշել Տելոյի հայտնի երգի ներքո🎥

Իտալական Ա սերիայի 32-րդ տուրում «Ինտերը» 2:1 հաշվով հաղթեց «Միլանին»` հոբելյանական 20-րդ անգամ նվաճելով «Սկուդետոն»։

Ապրիլի 23-ին «ներաձուրիները» չեմպիոնական խնջույք են կազմակերպել։ Միլանյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել խնջույքից, որտեղ թիմակիցների հետ պարում է բրազիլացի աշխարհահռչակ երգիչ Միշել Տելոյի «Ai Se Eu Te Pego» երգի ներքո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023