Վերլուծություն

Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված Կառլո Անչելոտիի ու Պեպ Գվարդիոլայի թոփ-5 տրանսֆերներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված արտասահմանյան ակումբներում հայ ֆուտբոլիստների` տուգանայինից խփած ամենաշքեղ գոլերին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Blurb

Մրցաշարային աղյուսակներ


Լեաուի պայմանագրում սահմանաված է հսկայական հրաժարագին

«Միլանի» գլխավոր տնօրեն Ջիորջիո Ֆուրլանին հայտնել է, թե որքան հրաժարագին է սահմանված ակումբի վինգեր Ռաֆայել Լեաուի պայմանագրում.

«Լեաուի պայմանագրում առկա է հրաժարագնի կետ. այն 175 մլն եվրո է, սակայն, չնայած դրան, կարող եմ հաստատել, որ ցա ցանկանում է ելույթները շարունակել «Միլանի» կազմում»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում կատարելով La Gazetta dello Sport-ին։

Պորտուգալացի ֆուտբոլիստի ու «ռոսոներիների» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։

24-ամյա եզրային հարձակվողը 2023/24 մրցաշրջանում 36 խաղում խփել է 10 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Էնդրիկի գոլը Պալմեյրասին դուրս բերեց Լիգա Պաուլիստայի եզրափակիչ 🎥

«Պալմեյրասը» դուրս է եկել Լիգա Պաուլիստայի (խմբ.` Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի առաջնությունը) եզրափակիչ։

Մրցաշարի կիսաեզրափակիչում «Պալմեյրասը» 1:0 հաշվով հաղթեց բրազիլական Բ սերիան ներկայացնող «Նովոռոզինոնտինոյին»։

Հանդիպման միակ գոլը 53-րդ րոպեին խփեց Բրազիլիայի հավաքականի հարձակցող Էնդրիկը։

Լիգա Պաուլիստայի եզրափակիչում «Պալմեյրասը» մրցելու է «Սանթոսի» դեմ։ Դիմակայությունը բաղկացած է լինելու երկու խաղից։ Կողմերը նախ մրցելու են ապրիլի 1-ին, ապա` ապրիլի 8-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Պեդրին ապաքինվել է վնասվածքից

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին ապաքինվել է ազդրի մկանային վնասվածքից, հայտնում է Diaro Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ` 21-ամյա ֆուտբոլիստը մարտի 28-ին խոտածածկի վրա անհատական մարզում է անցկացրել, սակայն «բլաուգրանայի» մարզչական շտաբը դեռ չի ցանկանում ռիսկի դիմել։ Ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի նաև Լա լիգայի 30-րդ տուրում կայանալիք «Լաս Պալամասի» դեմ հանդիպումը։

Ամեն դեպքում, սպասվում է, որ իսպանացի ֆուտբոլիստն իր թիմին կկարողանա օգնել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում ՊՍԺ-ի դեմ առաջին խաղում, որը կայանալու է ապրլի 10-ին։

Կիսապաշտպանը վնասվածքն ստացել էր մարտի 3-ին Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ արտագնա խաղում (0:0)։

Պեդրին 2023/24 մրցաշրջանում 24 խաղում խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բարսելոնան պատրաստ է պայմանագիր կնքել Արսենալի ֆուտբոլիստի հետ

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ամրապնդել կիսապաշտպանությունը։

Diario Sport-ը գրում է, որ «բլաուգրանան» մտադիր է պայմանագիր առաջարակել «Արսենալի» կիսապաշտպան Ժորժինիոյին։

Իտալիան ներկայացնող բրազիլացի ֆուտբոլիստի ու «զինագործների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, որի երկարաձգման հարցում կողմերը դեռ բանակցություններ չեն սկսել։

32-ամյա ֆուտբոլիստի խաղաոճը դուր է գալիս «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուին։ Կատալոնական ակումբը դեռ ֆինանսական խնդիրներ ունի, այդ պատճառով շեշտը դնելու է ազատ գործակալների հետ պայմանագրեր կնքելու վրա։

Դրան զուգահեռ, Ժորժինիոյի գործակալը հայտնել է, որ ֆուտբոլիստի համար առաջնային նպատակը «Արսենալի» հետ պայմանագրի երկարաձգումն է։

Ժորժինիոն 2023/24 մրցաշրջանում մասնակցել է 28 հանդիպման` դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Խավին Բարսայի գլխավոր մարզչի պաշտոնը լքելուց հետո, հնարավոր է, մնա ակումբում

«Բարսելոնայում» մտադիր են շարունակել համագործակցությունը Խավիի հետ` չնայած նա պատրաստվում է հեռանալ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։

Marca-ն գրում է, որ «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է Խավիին առաջարկել գլխավոր մարզչի պաշտոնը լքելուց հետո դառնալ ակումբի հիմնադրամի դեսպանը։

44-ամյա մասնագետը սույն թվականի հունվարին հայտարարեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո լքելու է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Լապորտան վստահ է` կկարողանա համոզել Խավիին, որ ևս մեկ մրցաշրջան գլխավորել ակումբը։

Ավելացնենք, որ կատալոնական ակումբը Լա լիգայի շրջանակում 29 խաղում վաստակել է 64 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը` առաջատար «Ռեալին» զիջելով 8 միավորով։ «Բարսելոնան» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, իսկ Իսպանիայի գավաթի խաղարկությունից արդեն դուրա է մնացել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Լամին Յամալի տպավորիչ անցումն ու վաստակած 11-մետրանոցը Բրազիլիայի դեմ խաղում 🎥

Իսպանիայի հավաքականը Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Բրազիլիայի դեմ. գրանցվեց 3:3 հաշիվը։

«Ֆուրի ռոխայի» կազմից հիանալի հանդիպում անցկացրեց «Բարսելոնայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալը, ով 12-րդ րոպեին հարձակման աջ եզրով տպավորիչ անցում ձեռնարկեց, շրջանցեց մրցակցի պաշտպան Վենդելին, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ «պենտակամպիոնների» կիսապաշտպան Ժոաո Գոմոսը նրան կանգնեցրեց միայն կանոնների խախտման գնով։

Հանդիպման գլխավոր մրցավար Անտոնիու Նոբրեն նշանակեց 11-մետրանոց, որը դիպում իրացրեց Ռոդրին և բացեց հաշիվը։

Նշենք, որ Յամալը 36-րդ րոպեին նաև գոլային փոխանցում կատարեց Դանի Օլմոյին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Կամավինգան խուսափել է լուրջ վնասվածքից

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան խուսափել է լուրջ վնասվածքից։

21-ամյա ֆուտբոլիստն անցնող օրերին Ֆրանսիայի հավաքականի ճամբարում էր և մարտի 26-ին Չիլիի դեմ կայացած ընկերական հանդիպման (3:2) առաջին խաղակեսում վնասվածք ստացավ ու փոխարինվեց։

As-ը գրում է, որ մարտի 27-ին Կամավինգան բուժզննում է անցել «Ռեալի» «Վալդեբեբասի» մարզական համալիրում։ Նրա մոտ ախտորոշվել է ոտնաթաթի թեթև վնասվածք։

Սպասվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը «արքայական» ակումբի մարզումային ընդհանուր խումբ կվերադառնա մարտի 29-ին և կկարողանա մասնակցել Լա լիգայի 30-ըդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ հանդիպմանը։

Հավելենք, որ «Ռեալ» – «Ատլետիկ» հանդիպումը կայանալու է մարտի 31-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ման. Սիթիի առաջատարի մասնակցությունը Արսենալի դեմ խաղին հարցականի տակ է

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի մասնակցությունն անգլիական Պրեմեիր լիգայի 30-րդ տուրում կայանալիք «Արսենալի» դեմ հանդիպմանը հարցականի տակ է։

32-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածքի պատճառով չէր միացել Բելգիայի հավաքականին և չմասնակցեց Իռլանդիայի (0:0) ու Անգլիայի (2:2) դեմ ընկերական հանդիպումներին։

ESPN-ը գրում է «Սիթիի» մարզչական ու բժշկական շտաբը լավատեսորեն է տրամադրված` բելգիացի ֆուտբոլիստի առողջական վիճակի հետ կապված։ Նրանք հուսով են, որ Դե Բրույնեն արդեն մարտի 28-ին կսկսի մարզվել «քաղաքաբնակների» ընդհանուր խմբի հետ։

Բացառված չէ, որ նա կհասցնի լիարժեք վերականգնվել նախքան «Արսենալի» դեմ խաղը։

Ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանի գրեթե ողջ առաջին հատվածն արդեն բաց է թողել ծնկատակի ջլի ծանր վնասվածքի պատճառով։ Նա իր թիմին չի կարողացել օգնել 29 խաղում։

Դե Բրույնեն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման` դառնալով 2 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» հանդիպումը կայանալու է մարտի 31-ին` Երևանի ժամանակով 19:30-ից սկսած։

Հավելենք, որ «Արսենալը» 64 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, նույնքան միավոր ունի նաև լրացուցիչ ցուանիշներով 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լիվերպուլը», իսկ «Սիթին» 63 միավորով 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ավստրիան քարը քարի վրա չթողեց Թուրքիային` տանելով ջախջախիչ հաղթանակ 🎥

Ավստրիայի հավաքականը Վիեննայի «Էռնստ Հապել» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Թուրքիայի թիմի դեմ։

Ավստրիացիները պարզապես անհավանական հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 6:1 հաշվով։

Ռալֆ Ռանգնիկի թիմից հեթ-տրրիկի հեղինակ դարձավ Միխայել Գրեգորիչը, մեկական գոլ էլ խփեցին Քսավեր Շլագերը, Քրիստոֆ Բաումգարտներն ու Մաքսիմիլիան Էնտրուպը, իսկ հյուրերի կազմից էլ աչքի ընկավ Հական Չալհանօղլուն։

Նշենք, որ հանդիպման ընթացքում գլխավոր մրցավար Դանիելե Չիֆին երեք անգամ նշանակեց 11-մետրանոց` երկուսն Ավստրիայի, մեկը` Թուրքիայի օգտին։

Ավստրիան հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 4-ին և կմրցի Սերբիայի դեմ, իսկ հունիսի 8-ին կհանդիպի Շվեյցարիային։

Թուրքերը հունիսի 4-ին կհանդիպեն իտալացիներին, իսկ հունիսի 10-ին` լեհերին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023