Վերլուծություն

Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված Կառլո Անչելոտիի ու Պեպ Գվարդիոլայի թոփ-5 տրանսֆերներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված արտասահմանյան ակումբներում հայ ֆուտբոլիստների` տուգանայինից խփած ամենաշքեղ գոլերին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Blurb

Մրցաշարային աղյուսակներ


Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ դարձավ եվրոպական թոփ-5 առաջնության չեմպիոն

Իտալական Ա սերիայի 33-րդ տուրում «Ինտերը» 2:1 հաշվով հաղթեց «Միլանին»` հոբելյանական 20-րդ անգամ նվաճելով «Սկուդետոն»։

«Ներաձուրիների» կազմից Իտալիայի չեմպիոն դարձավ նաև Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը կարիերայում առաջին անգամ դարձավ եվրոպական թոփ-5 առաջնությունների չեմպիոն։

35-ամյա կիսապաշտպանը նվճաեց կարիերայի 26-րդ տիտղոսը։ Մխիթարյանը նախկինում 5 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 3 անգամ` Հայաստանի Սուպերգավաթակիր, 1 անգամ` Հայաստանի գավաթակիր, 3-ական անգամ` Ուկրաինայի չեմպիոն և գավաթակիր, 1 անգամ` Ուկրաինայի Սուպերգավաթակիր, 2 անգամ` Գերմանիայի Սուպերգավաթակիր, 1-ական անգամ` Անգլիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր, 2 անգամ` Իտալիայի Սուպերգավաթակիր, 1 անգամ` գավաթակիր, 1-ական անգամ էլ` Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի հաղթող։

Ինտերը հաղթեց Միլանին` 20-րդ անգամ դառնալով Ա սերիայի չեմպիոն 🎥

Իտալական Ա սերիայի 33-րդ տուրում կայացավ միլանյան հերթական դերբին. միմյանց դեմ մրցեցին «Միլանն» ու «Ինտերը»։

«Ներաձուրիները» հերթական վստահ հանդիպումն անցկացրին և «ռոսոներիներին» հաղթեցին 2:1 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմից գոլերը խփեցին Ֆրանչեսկո Աչերբին ու Մարկուս Թյուրամը։ «Միլանի» միակ գոլը խփեց Ֆիկայո Թոմորին։

«Ինտերի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 86 միավոր և առատնության ավարտից 5 տուր առաջ անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար` 20-րդ անգամ դառնալով Ա սերիայի չեմպիոն։

«Միլանը», 69 միավորով, երկրորդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մոդրիչ. «Ոչինչ պատահական չէ. Ռեալը երբեք չի հանձնվում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի (3:2) մասին.

«Հիանալի էր։ Այս հաղթանակը մեզ ևս մեկ քայլով մոտեցրեց Լա լիգայի չեմպիոնությանը։ Ոչինչ պատական չէ. «Ռեալը» երբեք չի հանձնվում։ Թիմը հիանալի աշխատանք կատարեց։ Մենք երկու անգամ պարտվում էինք, սակայն շարունակում էին ճնշել և վերջիվերջո հասանք արդյունքի։

Բացի անհրաժեշտ որակներից, մեզ օգնում է նաև հավատն ու անհավանական բնավորությունը, և այն աջակցությունը, որն ստանում ենք երկրպագուներից։

«Բեռնաբեուի» մթնոլորտն անհավանական էր։ Մենք շատ երախտապարտ ենք երկրպագուներից։ Մենք այնտեղ ենք, որտեղ ցանկանում էինք լինել և 11 միավորի տարբերությամբ առաջատարն ենք»,- մեջբերում է As-ը։

Հիշեցնենք, որ կայացած Էլ կլասիկոյում «Ռեալը» հաղթական գոլը խփեց 90+1-րդ րոպեին, որն իր անվան դիմաց գրանցեց Ջուդ Բելինգհեմը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Խավի. «Մեր նպատակը Սուպերգավաթում հայտնվելն է»

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալից» 2:3 հաշվով կրած պարտությունից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին հայտնել է, որ ակումբի գլխավոր նպատակն այժմ Սուպերգավաթի ուղեգիր նվաճելն է.

«Այժմ ապագայի մասին խոսելու ժամանակը չէ։ Մենք դեռ պետք է մարսենք այս պարտությունն ու մտածենք «Վալենսիայի» դեմ հանդիպման մասին։ Առջևում 6 խաղ կա, պետք է շտկենք իրավիճակը։

Լա լիգան հաղթելը շատ բարդ կլինի, այդ պատճառով մեր նպատակը Սուպերգավաթում հայտնվելն է»,- մեջբերում է Marca-ն։

Նշենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի ուղեգիր են նվաճում Լա լիգայի չեմպիոնիը, փոխչեմպիոնը, Իսպանիայի գավաթակիրն ու եզրափակիչի մասնակիցը։

Էլ կլասիկոյում կրած պարտությունից հետո «Բարսելոնան» մնաց 70 միավորով և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Առաջնության առաջատարը, 81 միավորով, «Ռեալն» է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Թրիլեր Մադրիդում. Ռեալը 90+1-րդ րոպեին հաղթանակ կորզեց Բարսայից🎥

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում կայացավ հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Բարսելոնայի» դեմ։

Հանդիպումն անցավ բավական թեժ և լարված պայքարում, որն ավարտվեց «արքայական» ակումբի հաղթանակով` 3:2 հաշվով։

«Բլաուգրանան» երկու անգամ առջևում էր հաշվի մեջ, սակայն «արքայական» խուսափեց պարտությունից և կամային հաղթանակ տարավ։

Խավիի թիմից գոլերը խփեցին Անդրեաս Քրիստենսենն ու Ֆերմին Լոպեսը։ Տանտերերի կազմից աչքի ընկան Վինիսիուսը, Լուկաս Վասկեսն ու Ջուդ Բելինգհեմը, որն իր թիմին հաղթանակ պարգևեց 90+1-րդ րոպեին

Այս հաղթանակից հետո Կառլո Անչելոտիի թիմը վաստակեց 81 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնան», 70 միավորով, երկրորդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռեալն ու Բարսելոնան առաջին կեսից հետո չեն պարզում հաղթողին 🎥

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում կայանում է հերթական Էլ կլասիկոն. Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում միմյանց դեմ են մրցում «Ռեալն» ու «Բարսելոնան»։

Առաջին կեսից հետո գրանցվում է 1:1 հաշիվը։ Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց «բլաուգրանայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը, իսկ «արքայական» ակումբի պատասխան գնդակը 18-րդ րոպեին խփեց Վինիսիուսը` դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Վինիսիուսը խփեց Ռեալի պատասխան գոլը 🎥

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում կայանում է հերթական Էլ կլասիկոն. «Ռեալ Մադրիդը» տանը մրցում է «Բարսելոնայի» դեմ։

«Արքայական» ակումբի կազմից 18-րդ րոպեին աչքի ընկավ Վինիսիուսը` հաշիվը դարձնելով 1:1։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Անդրեաս Քրիստենսենը բացեց Էլ կլասիկոյի հաշիվը 🎥

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում կայանում է հերթական Էլ կլասիկոն. «Բարսելոնան» արտագնա խաղում մրցում է «Ռեալ Մադրիդի» դեմ։

«Բլաուգրանայի» կազմից 6-րդ րոպեին աչքի ընկավ Անդրեաս Քրիստենսենը` բացելով հաշիվը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Թրիլեր Լոնդոնում. Ման. Յունայթեդը 11-մետրանոցներով հաղթեց Քովենթրիին` դուրս գալով Անգլիայի գավաթի եզրափակիչ 🎥

Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Քովենթրի Սիթիի» դեմ։

Հանդիպման ընթացքում «կարմիր սատանաներն» ունեին խաղային լուրջ առավելություն և մրցակցին հաղթում էին 3:0 հաշվով, սակայն «Քովենթրիի» ֆուտբոլիստները կարողացան հետ բերել կորցրածն ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոց հարվածներ, որի ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները և հաղթեցին 4:3 հաշվով։

Հանդիպման ընթացքում Էրիկ Տեն Հագի թիմի գոլերը խփեցին Սքոթ Մաքթոմինայը, Հարի Մագուայերն ու Բրունու Ֆերնանդեշը։

«Քովենթրիից» աչքի ընկան Էլիս Սիմսը, Կալում Օ’Հերն ու Հաջի Րայթը։

Այսպիսով, երկրորդ տարին անընդմեջ Անգլիայի գավաթի եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Եզրափակիչ հանդիպումը կայանալու է մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023